Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից առաջադրված Արմեն Կարապետյանը նախընտրական քարոզարշավը սկսել է կիրակի օրը հայրենի Վաչագան գյուղ այցելությամբ։
Իշխող կուսակցության թեկնածուն այսօր հանդիպումներ չի նախատեսել, իսկ արդեն վաղը կմեկնարկի նրա քարոզարշավի հիմնական փուլը։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀԿ-ի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը ասաց, որ բացի տարբեր համայնքներ թեկնածուի այցելություններից, կլինեն նաև նրան աջակցող խմբեր, որոնք քարոզչություն կիրականացնեն տարբեր ուղղություններով։
«76 տեղամաս ունենք, կբացվեն մոտավորապես 50-ի կարգի նախընտրական շտաբներ, որոնք կփորձեն կազմակերպել և՛ քարոզչություն, և՛ հանդիպումներ և մեր տեսակետները, թեկնածուի մոտեցումները հասցնել ազգաբնակչությանը, որպեսզի նրանք կարողանան ճիշտ կողմնորոշվել», - փոխանցեց Թադևոսյանը:
Հանրապետականի թեկնածուն քարոզչությունը հիմնականում կանցկացնի գյուղերում փոքր բակային հանդիպումների միջոցով, իսկ արդեն մարզի մի քանի քաղաքներում տեղի կունենան հանրահավաքներ։ Բարձրաստիճան հանրապետականներ, այս պահի տվյալներով, քարոզարշավին չեն մասնակցելու, Ռուբեն Թադևոսյանի կարծիքով՝ դրա կարիքը պարզապես չկա: Փոխարենը՝ քարոզարշավին կարող են մասնակցել Սյունիքի նախկին մարզպետ, Հանրապետականի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը և նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը։ Թե ինչ ձևաչափով նրանք կներգրավվեն քարոզչական գործընթացում՝ պարզ կլինի առաջիկա օրերին։
Սպասվում է, որ թիվ 38 ընտրատարածքում հիմնական պայքարը ընթանալու է Հանրապետականի և «Ժառանգության» թեկնածուների միջև։ Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը այստեղ առաջադրել է կուսակցության Կապանի տարածքի պատասխանատու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանի թեկնածությունը։
«Ժառանգության» Սյունիքի մարզի պատասխանատու Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենց թեկնածուն քարոզարշավը սկսել է կիրակի օրը Գարեգին Նժդեհի հուշահամալիրում, որտեղ «Խուստուփի շուքի ներքո ուխտ է ստանձնել հանուն Նոր Հայաստանի անմնացորդ պայքար տանել Զանգեզուրյան ճակատում», տեղի է ունեցել նաև հանդիպում Կապանի մշակույթի պալատին հարող հրապարակում։
Նախատեսվում է, որ քարոզարշավի ընթացքում Սյունիք կայցելեն կուսակցության վարչության անդամները, իսկ արդեն սեպտեմբերի 20-ից մարզում կլինի նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Բոլոր բնակավայրերում մենք տանելու ենք դռնեդուռ քարոզարշավ, հասանելի է լինելու մեր քարոզչական նյութը յուրաքանչյուր բնակչին, և, բացի այդ, լինելու են հանդիպումներ բնակիչների հետ և նաև հավաքներ», - փոխանցեց Զարուհի Փոստանջյանը:
Նա ասաց, որ լինելու են տարածաշրջանի բոլոր բնակավայրերում, ծանոթանալու են յուրաքանչյուր բնակչի խնդրին և առաջարկելու են դրա լուծումը։ Քարոզչական գործընթացները իրականացնելու են երեք գրասենյակների միջոցով։
«Ժառանգության» Սյունիքի մարզի պատասխանատուն շեշտեց, որ իրենք չեն հիասթափվել և շարունակելու են պայքար տանել հանուն Նոր Հայաստանի: Փոստանջյանը վստահ է, որ քարոզարշավի ընթացքը մեծ ազդեցություն կունենա մարդկանց ընտրության վրա։
Քարոզարշավի ընթացքին մեծ կարևորություն է տալիս նաև Հանրապետական կուսակցությունը։ ՀՀԿ-ի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը ասաց, որ հիմնական շեշտը լինելու է համայնքների զարգացման անհրաժեշտության վրա, դա է ցույց տալիս նաև թեկնածուի նախընտրական կարգախոսը՝ «Զարգացող համայնք, հզոր մարզ»։
Այսպիսով, Սյունիքի չորս քաղաք՝ Կապանը, Քաջարանը, Մեղրին, Ագարակը, և ավելի քան 40 գյուղ ընդգրկող ընտրատարածքում նախընտրական քարոզչության շրջանը արդեն մեկնարկել է։
Պատգամավորական մանդատի համար պայքարում է երեք թեկնածու՝ Արմեն Կարապետյանը, Սամվել Հայրապետյանը և ինքնաառաջադրված «Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ» ընկերության տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը: