Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ գնդապետ, զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր գրավոր դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով պատասխանել, թե արդյո՞ք վերջինիս տեղակալի՝ զինդատախազ Գևորգ Կոստանյանի հրապարակային հայտարարությունները հանդիսանում են Գլխավոր դատախազության պաշտոնական տեսակետը:
«Եվ միաժամանակ խնդրել եմ հայտնել, թե արդյոք զինդատախազը ունի նման լիազորություններ՝ մամուլում ներկայացնելու գործի հետ կապված մանրամասներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց փաստաբանը՝ շարունակելով․ - «Սկսած հունիսի 5-ից զինդատախազը բազմաթիվ հարցազրույցներ է տվել և մի շարք մեկնաբանություններ է իրեն թույլ տվել: Ընդ որում՝ այդ հայտարարությունների մի զգալի մասը՝ Բուդաղյանների դեմ, և բոլորն անխտիր՝ միակողմանի»:
Գևորգ Կոստանյանը, հիշեցնենք, Ավետիք Բուդաղյանի սպանությունից մի քանի օր անց հայտարարել էր, թե Սուրիկ Խաչատրյանի տան վրա զինված հարձակում է եղել: Նաև ասել էր, թե Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել: Բուդաղյանները, մինչդեռ, կտրականապես հերքում են այս պնդումները:
Զինվորական դատախազի նշված և մի շարք այլ հայտարարությունների կապակցությամբ Հայկ Ալումյանը վկայակոչեց դրույթներ, որոնք սահմանում են պաշտոնատար անձանց գործունեությունը․ - «Սահմանադրությամբ և օրենքով ես չեմ տեսել, որ զինդատախազը իրավասու լինի Դատախազության անունից այսպիսի պարզաբանումներ տալ»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարելի՞ է պաշտոնական տեսակետ համարել զինդատախազ Կոստանյանի պնդումները, Գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը արձագանքեց․ - «Որևէ քրեական գործով խոսել դատախազության հավաքական տեսակետ մասին ուղղակի անիմաստ է»:
Մինչդեռ, փաստաբան Հայկ Ալումյանը վկայակոչեց Սահմանադրության 103 հոդվածը, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը»:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը զինդատախազի նշված հայտարարությունների առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետևյալը․ - «Որևէ մեկը եթե գտնում է, որ զինդատախազը դուրս է եկել այդ շրջանակներից, ապա կարող է սահմանված կարգով զինդատախազի գործողությունները բողոքարկել: Կարծում եմ, զինդատախազությունը նախաքննության շրջանակներում ասել է այնքան, որքան պետք էր ասել»:
Հունիսի 1-ին սպանված Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ «Զարմանալիորեն [զինդատախազի] բոլոր հայտարարությունները մեղադրական են, ընդ որում՝ մեղադրական՝ Բուդաղյանների դեմ»: