Մատչելիության հղումներ

Կոմանդոսը մեղավոր է համարում և Բուդաղյանին, և Սուրիկ Խաչատրյանին


Կոմանդոսը մեղավոր է համարում և Բուդաղյանին, և Սուրիկ Խաչատրյանին
please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00

Արկադի Տեր-Թադեւոսյանի կարծիքով՝ գնդապետ Արտակ Բուդաղյանն օրենքով մեղավոր է, բայց մեղքի իր բաժինն ուներ նաեւ Սյունիքի նախկին մարզպետը:

Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը), «Ազատություն ռադիոկայան»-ի հետ զրույցում անդրադառնալով զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու փաստին, ասաց, որ օրենքով Արտակը մեղավոր է, բայց Սյունիքի նախկին մարզպետն էլ իր մեղքն ունի։

«Բուդաղյանը՝ որպես սպա իրավունք չուներ զենք վերցներ: Էդ զենքն իրեն տրվել էր, որ թշնամու դեմ գնա: Մարզպետի մեղքն էլ նրանումն է, որ ուներ մի զորամաս մարդ, զենք ու զինամթերք և իրեն իրավունք է վերապահել պատասխան կրակ բացել զինվորականի վրա: Մենք կարող ենք մի շոու սարքել, օրինակ, մայիսի 9-ին և ոչ միայն, ասենք, որ «տեսեք, սպայի պատիվը բարձր է», բայց սպաները այն մարդիկ են, որ նրանց վրա էլ կարող են կրակել, ծեծել, ջարդել», - ասաց Տեր-Թադևոսյանը։

Արկադի Տեր-Թադևոսյանն ասաց, որ Հայաստանում չեն պաշտպանվում գրված օրենքները և դրանք խախտվելու դեպքում էլ արժանի պատիժ չի լինում: Ըստ նրա՝ օրենքները հաճախ խախտում են այն մարդիկ, ովքեր ունեն գումար և լծակներ։

«Գումարներ ունեն, հարստություն ունեն ու դրանցով կարող են իրենց օրենքներն առաջ տանել»- ասաց նա:

Արցախյան պատերազմի մասնակից պահեստազորի զինվորականներն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեցին, որ մեկ ամիս առաջ դիմել էին վարչապետին, որպեսզի իրենց սոցիալական խնդիրներին լուծում տրվեր, բայց խոստացված ժամկետն անցել է և մինչև հիմա որևէ պատասխան չունեն:

Ըստ նրանց՝ այսօրվա բարոյահոգեբանական մթնոլորտը չէինք ունենա, եթե լուծվեին պատերազմում արյուն թափածների սոցիալական խնդիրները:

Անդրադառնալով ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության և Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու փաստերին ու բանակում սպանությունների կամ ինքնասպանությունների դեպքերին, պահեստազորի փոխգնդապետ Գևորգ Տեր-Գևորգյանն ասաց, որ համազգեստ կրող մարդու նկատմամբ որևէ ոտնձգություն դատապարտելի է. Տեր-Գևորգյանի կարծիքով՝ զինվորականների վրա ձեռք բարձրացնողներն իրենց անպատժելի են համարում։

Արցախյան պատերազմի ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն էլ ասաց, որ զինվորականի վրա ձեռք բարձրացնողը ձեռք է բարձրացնում նաև հայ ժողովրդի, ՀՀ նախագահի և պաշտպանության նախարարության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG