Այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նույն ժամին, գրեթե կողք կողքի նույն տարածքի տարբեր սենյակներում ասուլիս էին հրավիրել Երեւանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության վերաբերյալ:
Հովհաննես Սահակյանը, խոսելով ՀՀԿ-ԲՀԿ երիտասարդական թեւերի միջեւ ծավալված ֆեյսբուքյան պայքարի մասին, ասաց, որ ԲՀԿ երիտասարդները քաղաքական դաշտը հեղհեղուկ են դարձել, իսկ ՀՀԿ-ում չկա վասալային կամ վասալի վասալի մտածելակերպը: Թող քննադատեին ու խոսեին խնդիրների մասին այն ժամանակ, երբ կոալիցիայի մաս էին կազմում՝ ասաց Հովհաննես Սահակյանը. –«Այստեղ ընդհանրապես հակամարտություն չեմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ հովհարային հերթական անջատումից հետո փորձել են մասնակցել առաջիկա ընտրական պրոցեսին եւ իրենց ուժերը փորձեն։ Անշուշտ մենք այդ հնարավորությունը ապահովելու ենք»։
Նույն պահին հարեւան սենյակում Տիգրան Ուրիխանյանը վստահեցնում էր, որ ՀՀԿ-ն խուսափում է արձագանքել «Բարգավաճ Հայաստանի» բարձրացրած հարցերին:
«Կա ոչ թե պայքար, այլ կա Հանրապետականի որոշ ներկայացուցիչների անտակտ ու ոչ կոռեկտ արձագանք ԲՀԿ պատգամավորների թվերի լեզվով եւ իրավական ձեւակերպումներով հնչեցված հարցադրումներին», – ասաց Ուրիխանյանը։
«Մեր կատարած քարոզչությունը, մոնիտորինգը եւ աշխատանքը մեզ թույլ են տալիս մտածել, որ ավագանու ընտրություններում, հաղթելու հնարավորությունները բավականին բարձր են», – ասում է ՀՀԿ խմբակցության քարտուղարը: – «ՀՀԿ–ն ապացուցել է, որ էվոլյուցիոն ճանապարհով յուրաքանչյուր ընտրություն ավելացրել է իր դիվիդենտները, իր քվեները»։
ԲՀԿ-ն էլ պակաս լավատես չէ: Վստահ է, որ ցանկացած կուսակցական ընտրությունների իր քվեներն ապահովված են լինելու: Հաղթելու հնարավորություններն էլ գնահատում են՝ «շատ բարձր»։
Խոսելով հնարավոր համագործակցության մասին` ԲՀԿ խոսնակն ասաց, որ իրենք պատրաստ են համագործակցել շահագրգիռ ուժերի հետ, որոնք չեն հակասի իրենց կուսակցության որդեգրած սկզբունքներին ու քաղաքականությանը եւ հավելեց` քանի որ ԱԺ-ում Հանրապետականի հետ համագործակցությունը չի ստացվել, ուստի հույս չկա, որ համայնքային հարցերում կստացվի: