Երեւանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կուսակցության (ՀԱԿ) ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը կարծում է` իշխանությունը իր գործունեության ընթացքում ցույց է տվել, որ չի սիրում Երեւանը եւ ընդամենը մեկ հարց է լուծում` վերացնել կանաչը, փոխարենը կառուցել բարձրահարկ շենքեր:
Ակնկալվում է, որ Երեւանում լուրջ պայքար է գնալու քաղաքապետի պաշտոնի համար` հաշվի առնելով, որ խորհրդարանական գրեթե բոլոր ուժերը դուրս են եկել մրցապայքարի: Եթե քաղաքական ուժերի համար այս պաշտոնը կարեւոր է քաղաքական դրդապատճառներով, շարքային երեւանցուն հետաքրքիր է հասկանալ` ինչ կարող են քաղաքապետի թեկնածուները անել քաղաքի եւ երեւանցու համար:
«Իմանա, որ իսկապես ապրում է գեղեցիկ, մաքուր քաղաքում, չունենա ջրի, տրանսպորտի խնդիրներ, Երեւանը կանաչ լինի եւ այլն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր առաջնահերթությունները ՀԱԿ-ի թեկնածուն:
1992-1996 թվականներին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Խաչատրյանը հիշեց, որ իր ղեկավարման տարիներին Երեւանի առաջնային խնդիրներն ու այսօրվա խնդիրները միանգամայն այլ են:
«Պատերազմի տարիներին էին, եւ առաջնային խնդիրը եղած տնտեսությունը պահելն էր, զարգացման մասին խոսք լինել չէր կարող, այդ մասին խոսվեց միայն 1995-ին», - պատմում է Երեւանի նախկին քաղաքապետը:
Իսկ այժմ` ըստ Խաչատրյանի կարեւոր է էկոլոգիայի մասին մտածելը:
«Քաղաքը առաջին հերթին պետք է կանաչապատել, բայց բետոնը քանդելն է, որ պրոբլեմ է: Մեր ժամանակ էլ նման խնդիր կար, եւ շատ բարդ էր հարցը լուծել, բայց երբ քաղաքական կամք կա, խնդիրը կարելի է լուծել», - ասում է Խաչատրյանը:
Նա որպես օրինակ է բերում Հաղթանակի այգու դիմացի հատվածը, որտեղ այսօր միայն շենքեր են ու շարունակվող շինարարություն: Ըստ Խաչատրյանի` ժամանակին այնտեղ անտառ էր, 1945 թվականից ինտենսիվ ծառատունկ է եղել, անգամ իր ծնողներն են այդ հատվածում ծառ տնկել:
«Սա եղել է վերջին տասը տարվա ընթացքում, ես կարող եմ ասել, որ նույնիսկ պատերազմական դժվար տարիներին` 1993-95, մենք ամեն ինչ արեցինք, որ այստեղ կանաչը վերջնականապես չվերանա», - ասաց Խաչատրյանը:
Այսօր քաղաքապետի թեկնածուի հետ շրջեցինք Երեւանի տարբեր հատվածներում եւ փորձեցինք հասկանալ, թե ինչ խնդիր ունի այսօր քաղաքը եւ ինչպես կարելի է լուծել: Ոսկեհասկ հուշակոթողի հրապարակից հայացք նետեցինք Երեւանի վրա: Նախկին քաղաքապետը ցավով նշեց, որ տարեց տարի Երեւանի տեսքը վատանում է. - «Կենտրոնը, իհարկե, այլանդակված է, հիմա երբ նայում ենք, որեւէ համաչափություն կամ ճարտարապետական միտք չեք տեսնում: Չգիտեմ էլ ինչպես է լինելու, որովհետեւ սա քաղաք չէ»:
Շրջելով քաղաքի տարբեր հատվածներով` Խաչատրյանը հազար ու մի խնդիր նկատեց: Ամենալուրջ պրոբլեմը մնում է երթեւեկության հարցը, օր օրի շատանում են ավտոմեքենաները եւ միակ լուծումը, ըստ Խաչատրյանի, կլինի այն, եթե ընդլայնվի Երեւանի մետրոպոլիտենի ցանցը: Իր խոսքում քաղաքապետի թեկնածուն բազմիցս նշեց, որ եթե դառնա քաղաքապետ, առաջին օրվանից քաղաքի կանաչ տարածքներով է զբաղվելու, ինչպես նաեւ Հրազդանի կիրճը հանգստի գոտի է դարձնելու:
Նա կարծում է, որ գետի մի կողմը դեռ հնարավոր է փրկել ռեստորաններից:
«Գոնե այս մասը վերադարձնել երեւանցիներին, էս կողմը թողնենք էլիտար երեւանցուն, իսկ աջը կողմը` մեր նման, սովորական երեւանցուն, որի մասին պետք է շատ մտածել, նա է ամենաանպաշտպանը», - ասաց Խաչատրյանը: