Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ կազմակերպվեցին քննարկումներ` նվիրված ՀԱՊԿ-ի նոր մշակվելիք ռազմավարությանը, կազմակերպության պլանավորման նոր հայեցակարգին:
Երեւանում այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՀԱՊԿ-ի եւ Հայաստանի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ անցկացված ընդլայնված խորհրդակցությունից հետո այս մասին հայտարարեց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ քննարկվող ռազմավարությունն ու հայեցակարգը հնարավորություն կտան էլ ավելի մեծացնել կազմակերպության դերը, կշիռը եւ նշանակությունը` անդամ երկրների անվտանգության ապահովման տեսանկյունից:
«Մենք նպատակ ունենք ուժեղացնել ՀԱՊԿ-ի դերակատարումը որպես մեր երկրի անվտանգության ապահովման կարեւորագույն բաղկացուցիչներից մեկը», - նշեց Արթուր Բաղդասարյանը:
Նոր փաստաթուղթը կորոշակիացնի ՀԱՊԿ-ի հետագա գործունեության ամբողջ ռազմավարությունը, արձանագրում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան. - «Նոր ռազմավարությունը ոչ միայն կհստակեցնի անդամ երկրների միջեւ պարտավորությունները, այլեւ կպատասխանի այն հարցերին, թե ինչպիսին է լինելու անդամ երկրների միջեւ ռազմական համագործակցությունը, ինչ խմբավորումներ են լինելու եւ ինչպես են գործելու արագ արձագանքման հավաքական ուժերը: Ինչ է Ռուսաստանի Դաշնության միջուկային զենքը եւ արդյոք կոչված է այն պաշտպանելու դաշնակիցներին արտակարգ իրավիճակներում»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` «չի՞ անհանգստացնում արդյոք ՀԱՊԿ-ին, որ Ադրբեջանը, գտնվելով Հայաստանի հետ հակամարտության մեջ, օրերս ավելի քան 1.5 միլիարդ դոլարի անօդաչու սարքեր է գնել Իսրայելից», ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց. - «Նախեւառաջ, դա Ադրբեջանի իրավունքն է` գնել այս կամ այն տեխնիկան, ինչպես եւ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի զինել իր այսպես ասած` ուժային համակարգերը: Այլ հարց է, որ հակամարտության գոտում զենք-զինամթերքի ինտենսիվ կուտակումները նպաստավոր չեն: Համենայնդեպս, իմ տեսանկյունից, դա լուծումը չէ այն հարցերի, որոնք այսօր առկա են»:
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ իր հերթին ընդգծեց, որ Ազգային անվտանգության խորհրդում հավանության է արժանացել սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի պետական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս Հայաստան ներկրել մեծ քանակությամբ նորագույն սպառազինություններ եւ ռազմական տեխնիկա, ինչը էականորեն բարելավելու է զինուժի մարտունակությունը:
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի աշնանը ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությամբ Երեւանում կանցկացվեն արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների լայնամասշտաբ զորավարժություններ:

Your browser doesn’t support HTML5