Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան չի բացառում կազմակերպության անդամ երկրներից որեւէ մեկում քաոսային իրավիճակ ստեղծվելու պարագայում ՀԱՊԿ-ի պոտենցիալի օգտագործումը:
Այս մասին Բորդյուժան հայտարարեց Երեւան-Աստանա-Կիեւ-Մինսկ-Մոսկվա տեսակամուրջ-ասուլիսի ժամանակ` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:
«Դա նախագահների պայմանավորվածության շրջանակներում է, որ ձեռք է բերվել Աստանայի ոչ ֆորմալ գագաթնաժողովի ընթացքում: Մենք քննարկել ենք, որ պետք են մեխանիզմներ այն դեպքերի համար, երբ տվյալ երկրի իրավապահ մարմինները, իշխանությունները չեն կարողանում իրավիճակը վերհսկել, երկրում քաոս է, զանգվածային անկարգություններն են, թալան է, եւ ազգային մակարդակով հնարավոր չէ վերահսկել դրությունը: Հավաքական անվտանգության խորհրդի կոնսենսուսով կարելի կլինի գործածել ՀԱՊԿ-ի պոտենցիալը, ոչ թե զորքերը, հատուկ զորամիավորումները, այլ, ընդգծում եմ, պոտենցիալը: Այո, իսկապես նման պայմանավորվածություն կա, եւ այդ ուղղությամբ մենք աշխատել ենք», - հայտարարեց Բորդյուժան` հավելելով, որ որոշումը պետք է ընդունվի բացառապես քաղաքացիների պաշտպանության եւ կարգուկանոնի հաստատման համար, եւ կազմակերպությունը նպատակ չունի ծառայելու ընդդիմության դեմ պայքարին:
Հիշեցնենք, անցյալ տարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունները համաձայնեցնում են իրենց դիրքորոշումները` ներքին խռովություններին եւ հեղաշրջումներին համատեղ արձագանքելու ծրագրերի վերաբերյալ: «Խոսքը ոչ միայն արտաքին միջամտությունների ժամանակ հատուկ ուժերի կիրառման մասին է: Ճակատ ստեղծել ոչ մեկը չի ցանկանա, սակայն սահմանադրական հեղաշրջում կատարելու համար որոշ մարդկանց ձեռքերը քոր են գալիս», - ասել էր Լուկաշենկոն:
«Ես մի քանի անգամ նշել եմ, որ դա չպետք է դիտարկել որպես կազմակերպության կողմից ժանդարմի գործառույթների ստանձնում, եւ ոչ էլ ընդդիմադիր ուժերի դեմ կամ քաղաքական պայքարում ՀԱՊԿ-ի մասնակցություն», - ասաց Բորդյուժան:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի այս հայտարարությունը ոչ միանշանակ, բովանդակությամբ խոցելի եւ վտանգավոր է համարում:
«Այն, ինչ ասաց պարոն Բորդյուժան, խիստ անբավարար է, որպեսզի մենք համոզվենք, որ հաստատ որեւէ միջամտություն չի լինի: Ո՞վ է գնահատում, դա քաոս է, թե` ոչ, կամ այդ ի՞նչ պոտենցիալ է, բայց` ոչ ուժային: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը հանրությունը չստացավ», - ասաց քաղաքագետը:
Թե ինչ պոտենցիալի գործածման մասին է խոսքը, Բորդյուժան ավելի վաղ փոքրիշատե մանրամասնել էր Ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս, սակայն կրկին հստակ բացատրություն չէր ներկայացրել: «Չէ՞ որ մեր պոտենցիալը միայն ուժային չէ: Մենք իրավիճակի վրա ազդելու քաղաքական, խաղաղապահական պոտենցիալ ունենք», - ասել էր նա:
Այսօր պատասխանելով ղարաբաղյան հակամարտության հնարավոր վերսկսման դեպքում ՀԱՊԿ-ի մասնակցության, մասնավորապես, Հայաստանին աջակցելուն վերաբերող հարցին` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն ասաց, որ այս հարցով հաջողությամբ զբաղվում է Մինսկի խումբը: «Նոր մեխանիզմներ պետք չեն, եւ հարկ չկա, որպեսզի այլ միջազգային կազմակերպություններ միջամտեն այս հարցին», - ասաց նա:
Բորդյուժան ասաց, որ Հայաստանը` որպես ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, կստանա ամբողջ անհրաժեշտ օգնությունը, սակայն նաեւ հավելեց, որ ամեն ինչ կախված է իրավիճակից:
«Այսօր անհնար է կանխատեսել ճգնաժամային դրությունը ՀԱՊԿ-ի անդամ որեւէ երկրում, որովհետեւ կարող են լինել այնպիսի իրադրություններ, ինչպես Ղրղըզստանում, օրինակ, կամ Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի զարգացումների նման: Ամեն ինչ կախված է գործողությունների եւ իրադրության այն կոնկրետ դասավորությունից, որ կարող է ստեղծվել այս կամ այն պետությունում: Դրանից ելնելով էլ կորոշվի, թե ինչպես գործել եւ ինչպիսի պոտենցիալ օգտագործել, բայց այն, որ այդ պոտենցիալը ՀԱՊԿ-ն այսօր ունի, դա հաստատ է», - ասաց Բորդյուժան:
Բորդյուժան տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանում 2012 թվականի աշնանը ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացվեն: