Հայաստանը եւ Միացյալ Նահանգները գարնանը կանցկացնեն համատեղ զորավարժություններ, որոնք առաջին հերթին ուղղված կլինեն Աֆղանստանում տեղակայված ուժերի փոխգործակցության բարելավմանը:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ Երեւանում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության եւ ռազմավարության դիրեկտորիատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերիի հանդիպման ժամանակ:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի փոխանցմամբ, Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մոտ մեկ վաշտի` մի քանի տասնյակ զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունները տեղի կունենան ապրիլին Ռումինիայում եւ կտեւեն մեկ շաբաթ:
«Մասնակցելու է դաշտային վարժանքներին, որոնք կազմակերպվում են Եվրոպայում ԱՄՆ ծովային հետեւակի հրամանատարության կողմից: Այս վարժանքները փորձի փոխանակման նպատակ ունեն եւ դրանց արդյունքում հայ խաղաղապահները ձեռք կբերեն նոր հմտություններ, ինչպես նաեւ միջազգային խաղաղապահ առաքելությունների ժամանակ դաշնակից պետությունների հետ համատեղ հանդես գալու հնարավորություն», - հավելեց Կարապետյանը:
Բնույթով եւ չափով առաջին այս միջոցառումը, Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի խոսքով, Հայաստանը կարեւորում է, քանի որ հնարավորություն է ստանալու կատարելագործել խաղաղապահ բրիգադի զինծառայողների մարտական կարողությունները, նրանք հետագայում պետք է ներկայացնեն Հայաստանը միջազգային խաղաղապահ առաքելություններում:
Հիշեցնենք, Հայաստանը գրեթե եռապատկեց մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ - ի Միջազգային անվտանգության աջակցության ուժերին` հասցնելով շուրջ130 զինվորականի:
Պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք հայ-ռուսական ռազմական համագործակցության վրա բացասական ազդեցություն ունենալ այս ոլորտում Հայաստանի կապերի խորացումը Արեւմուտքի հետ, Դավիթ Կարապետյանը պատասխանեց. - «Ռուսաստանի հետ մեր ռազմական համագործակցությունը չափազանց բարձր մակարդակի վրա է` սկսած ռազմատեխնիկական, ռազմակրթական համագործակցությունից: Եվ այլ պետությունների հետ, այդ թվում ԱՄՆ-ի հետ մեր ռազմական համագործակցությունը չի կարող վտանգել մեր մյուս դաշնակից ու ռազմավարական գործընկեր պետությունների հետ հարաբերությունները»:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ մատնացույց է անում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ այլ պետությունների, որոնք համագործակցում են Արեւմուտքի հետ: Ուստի, ըստ փորձագետի, այս իմաստով Հայաստանը որեւէ կերպ չի վտանգում ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները:
«Դեռ այն ժամանակ, երբ մենք նոր էինք սկսում ստեղծել խաղաղապահ բրիգադներ, ավելի ճիշտ` գումարտակը, միշտ այդ խոսակցությունը գնում էր, որ, ասենք, Ռուսաստանին կարող է սա դուր չգալ եւ այլն, եւ այլն: Մենք անկախ պետություն ենք, եւ այսօր շատ բաներում անում ենք այն, ինչ մեզ պետք ենք համարում: Ավելին ասեմ` Ռուսաստանի չի կարող շատ մեծ խնդիր տեսնել այստեղ, եթե անգամ շատ ուզենա էլ տեսնել, որովհետեւ ինքը անձամբ շատ դեպքերում ՆԱՏՕ-ի հետ որոշակի առաքելությունների է մասնակցում, ՆԱՏՕ-ի առանձին պետությունների հետ ռազմական համագործակցության տարբեր ծրագրեր է վարում: Դա անխուսափելի է այսօր ե’ւ մեզ համար, ե’ւ իրենց համար»:
Իսկ ապրիլին կայանալիք հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, փորձագետի գնահատմամբ, շատ կարեւոր են Հայաստանի նման երկրի համար` որպես համագործակցություն ուժային գերտերության հետ:
Արծրուն Հովհաննիսյանը ձեռք բերված համաձայնությունը դիտարկում է որպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության արդյունք, հերթական քայլ:
«Ոչ թե մենք գնում ենք դեպի ՆԱՏՕ-ն… Մեզ համար համաշխարհային նման մեծ փորձը, աշխարհի տարբեր ծայրամասերում աշխարհի ամենաառաջատար բանակների հետ կողք-կողքի ծառայելը շատ կարեւոր փորձ է: Եվ դա տալիս է մեզ մեծ, ահռելի մեծ փորձ»: