Մատչելիության հղումներ

ԱՄՆ օրենսդիրները նամակով զգուշացնում են Վրաստանի վարչապետին


Վրաստան- Ակցիաներ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման դեմ Թբիլիսիում
Վրաստան- Ակցիաներ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման դեմ Թբիլիսիում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի տասնյակ անդամներ բաց նամակ են գրել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ «լուրջ մտահոգություն» հայտնելով և «խստորեն» կոչ անելով նրա կառավարությանը հետ կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը, որի վերաներկայացումը բերել է զանգվածային բողոքի ցույցերի։

29 օրենսդիրները սա անվանել են «վնաս բերող օրինագիծ», որը «խաթարելու է վրաց ժողովրդի կամքը, որ ապագա է փնտրում Արևմուտքում»:

Նրանք «միանշանակորեն» հայտարարում են, որ օրենքի ընդունումը և դեպի «ռուսական ոճի ավտորիտարիզմ շարժվելը... կստիպեն Միացյալ Նահանգներին հիմնովին վերանայել հարաբերությունների բնույթը Վրաստանի հետ»:

«Վրաստանում իրավիճակը պարզ է»,- զգուշացրել են նրանք՝ շարունակելով, - «Կառավարությունը կարող է ընտրություն կատարել՝ լսել վրաց ժողովրդի ձայնը կամ շարունակել ռուսական ոճի ավտորիտարիզմի մութ ճանապարհը»։

Վրաստանի խորհրդարանն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երրորդ և վերջնական ընթերցմամբ քվեարկության կդնի առաջիկա երկուշաբթի օրը՝ մայիսի 13-ին:

XS
SM
MD
LG