Մատչելիության հղումներ

Վրաստանում բռնությունների են ենթարկվել «օտարերկրյա գործակալի» օրինագծի դեմ բողոքող ակտիվիստները


Վրաստան - Հարձակման ենթարկված ակտիվիստներ Գիա Ջափարիձեն, Դմիտրի Չիկովանին և Լաշա Գվինիանիձեն, Թբիլիսի, 8-ը մայիսի, 2024թ.
Վրաստան - Հարձակման ենթարկված ակտիվիստներ Գիա Ջափարիձեն, Դմիտրի Չիկովանին և Լաշա Գվինիանիձեն, Թբիլիսի, 8-ը մայիսի, 2024թ.

Վրաստանում «օտարերկրյա գործակալի» օրինագծի դեմ բողոքող առնվազն երեք ակտիվիստներ մայիսի 8-ի երեկոյան ծեծի են ենթարկվել անհայտ անձանց կողմից։ Միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Գիա Ջափարիձեն, «Ազգային շարժման» անդամներից Դմիտրի Չիկովանին ծեծի են ենթարկվել իրենց տան մոտ, որտեղ հարձակվողները սպասել են նրանց։ Երեկ երեկոյան հարձակման է ենթարկվել նաև ակտիվիստ Լաշա Գվինիանիձեն, ով մայիսի 11-ին Թբիլիսիում նախատեսվող բողոքի երթի կազմակերպիչներից է։ Տուժածները գանգուղեղային, դիմածնոտային վնասվածքներ են ստացել։

Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանին իրավապահներին կոչ է արել անհապաղ արձագանքել քաղաքացիների վրա հարձակումների դեպքերին։

Վիճահարույց օրինագծի դեմ բողոքող ոչ կառավարական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, ակտիվիստների, լրագրողների տների, գրասենյակների պատերին, դռներին նրանց վարկաբեկող, վիրավորական գրություններ ու պաստառներ են հայտնվել՝ «ազգի թշնամիներ», «փողով ծախվածներ», «ագենտուրա»։

Իրավապահներն, իրենց հերթին, բողոքի ակցիաների 6 մասնակիցների են ձերբակալել՝ նրանց մեղադրելով ոստիկանների վրա հարձակվելու և ուրիշի գույքը վնասելու հոդվածներով։ Այս մասին բրիֆինգում ասել է Թբիլիսիի ոստիկանական բաժանմունքի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG