Մատչելիության հղումներ

Ուկրաինան և Ռուսաստանը այսօր ռազմագերիներ են փոխանակել


Գերությունից ազատված ուկրաինացիները, 24-ը օգոստոսի, 2024թ.
Գերությունից ազատված ուկրաինացիները, 24-ը օգոստոսի, 2024թ.

Ուկրաինան և Ռուսաստանը այսօր ռազմագերիներ են փոխանակել՝ յուրաքանչյուր կողմից 115 ռազմագերի։ Միջնորդությամբ հանդես է եկել Արաբական Միացյալ Էմիրությունները, որի միջնորդական ջանքերի շնորհիվ այս տարվա ընթացքում 1800 ռազմագերի է փոխանակվել։

Սա ռազմագերիների առաջին փոխանակումն է ուկրաինական ուժերի Կուրսկի մարզ ներխուժելուց հետո։ Ուկրաինան օգոստոսի 6-ին անսպասելի հարձակում գործեց Ռուսաստանի տարածքի վրա։

Ուկրաինական կայքերի հրապարակած տեսանյութում ազատ արձակված ռազմագերիները երգում են Ուկրաինայի օրհներգը։

Ռուսաստանի պաշպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ փոխանակված զինծառայողները գերեվարվել էին Կուրսկի մարզում։ Նրանք այժմ գտնվում են Բելառուսում և Ռուսաստան վերադառնալուն պես բժշկական օգնություն կստանան։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ազատ արձակված ռազմագերիների հետ գրկախառնված լուսանկար է հրապարակել։ Նա ասել է, որ նրանք սահմանապահ զորքերի, ազգային գվարդիայի, նավատորմի և զինված ուժերի զինծառայողներ են։

Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրի Լուբինեցն ասել է, որ ազատ արձակված ռազմագերիներից 82-ը Մարիուպոլի պաշտպաններից են։

XS
SM
MD
LG