Ուկրաինան և Ռուսաստանը ռազմագերիների փոխանակում կատարեցին։ Յուրաքանչյուր կողմը մյուսին փոխանցել է 75 ռազմագերի, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Միջնորդի դերում հանդես է եկել Արաբական Միացյալ Էմիրությունը։ Ռազմագերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել փետրվարի սկզբին։
Այսօր ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևն ասել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել, ռուսական կողմին 45 դի է փոխանցվել։ Ուկրաինայի ռազմագերիների հարցերով շտաբը տեղեկացրել է, որ Ռուսաստանը վերադարձրել է 212 ուկրաինացի զինծառայողների մարմիններ։