Մատչելիության հղումներ

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել 250 ուկրաինացի զինվորի դի


Պատերազմ Ուկրաինայում, արխիվ
Պատերազմ Ուկրաինայում, արխիվ

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել 250 ուկրաինացի զինվորների դիակներ, որոնք զոհվել են ռուսական բանակի կողմից օկուպացված շրջաններում, հայտնում են Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները։

«Զոհված զինվորականների մարմինների տեղափոխումն իրականացվել է Ժնևի կոնվենցիաների նորմերին համապատասխան։ Հայրենադարձված մարմիններն ու աճյունները կտեղափոխվեն համապատասխան պետական հաստատություններ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ու դատաբժշկական փորձագետները կպարզեն զոհերի ինքնությունը»,- ասված է Ռազմագերիների հարցերով Ուկրաինայի համակարգող շտաբի հաղորդագրության մեջ։

«Ազատության» ուկրաինական ծառայությունը հիշեցնում է, որ այս տարվա փետրվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ հրապարակել է ուկրաինացի զինվորականների շրջանում կորուստների թիվը՝ 31 հազար, սակայն վիրավորների և անհետ կորածների թիվը նախագահը հրաժարվել է հնչեցնել։

XS
SM
MD
LG