Մատչելիության հղումներ

ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը կանչվել է Մոլդովայի ԱԳՆ


ՌԴ դեսպանատունը Մոլդովայում
ՌԴ դեսպանատունը Մոլդովայում

Մոլդովայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է երկրի արտգործնախարարություն՝ Մերձդնեստրում էներգետիկ ճգնաժամի մասին նրա հայտարարությունների կապակցությամբ։

Մոլդովայում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը հայտարարել է, որ տագնապով է հետևում Մերձդնեստրի «արագ վատթարացող իրավիճակին», որտեղ հունվարի 1-ից դադարեցվել են ռուսական գազի մատակարարումները։

Հայտարարությունում նշվում է, որ ճգնաժամը «արհեստականորեն ստեղծվել է Արևմուտքի և Ուկրաինայի կողմից, իսկ ուկրաինական և մոլդովական լրատվամիջոցները ցինիկաբար փորձում են էներգետիկ ճգնաժամի պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա»։

Մոլդովայի արտգործնախարարությունում ռուսաստանցի դիվանագետին փոխանցել են, որ այդ հայտարարությունները բացասաբար են անդրադառնում Քիշնևի և Մոսկվայի հարաբերությունների վրա։

Մոլդովայից անջատված Մերձդնեստրում ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է հունվարի 1-ից, պատճառն այն է, որ ավարտվել էր ուկրաինական «Նավթոգազ» և ռուսական «Գազպրոմ» ընկերությունների միջև 2019-ին կնքված պայմանագիրը, որով ռուսական գազը Ուկրաինայի տարածքով մատակարարվում էր Եվրոպա: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերին հայտարարել էր, որ մտադիր չէ թարմացնել պայմանագիրը, որպեսզի թույլ չտա, որ Ռուսաստանը պատերազմի ընթացքում օգուտ ստանա իր երկրի տարածքով գազի արտահանումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG