Մատչելիության հղումներ

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնել է Բաքու


Ալի Աքբար Ահմադիան, արխիվ
Ալի Աքբար Ահմադիան, արխիվ

Բաքու է մեկնել Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն, Ահմադիանի այցի նպատակը «հարավկովկասյան տարածաշրջանում քաղաքական և անվտանգության հարաբերությունների ամրապնդումն է»։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն,անդրադառնալով ադրբեջանա-իրանական հարաբերություններին, հայտարարել է, որ նոր կառավարության հետ Բաքուն չունի «լուրջ շփումներ»։

«Մենք որևէ լուրջ շփումներ Իրանի ներկայիս ղեկավարության հետ չենք ունեցել։ Որոշակի շփումներ են եղել կառավարության անդամների միջև, որոնք հիմնականում տնտեսական, տրանսպորտային հարցերի հետ են կապված եղել», - ասել է Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG