Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում եղել են ավելի քան երկուսը:
«Մենք ձեզ հայտնում ենք այն խոսակցությունների մասին, որոնց մասին տեղյակ ենք, բայց մնացած ամեն ինչ չենք կարող բացառել», - ասել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ երկու ղեկավարների միջև զրույցը ևս մեկ քայլ է նրանց անձնական հանդիպման ուղղությամբ, սակայն ընդգծել է, որ դա պետք է պատշաճ կերպով նախապատրաստվի, անհրաժեշտ են նախ բարդ տեխնիկական բանակցություններ:
Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները երկուշաբթի կհանդիպեն Էր Ռիադում, որպեսզի սկսեն այդ բարդ գործընթացը:
Պուտինն ու Թրամփը մարտի 18-ին հեռախոսազրույց են ունեցել: Մինչ այդ երկու երկրների ղեկավարները շփվել էին փետրվարի 12-ին: