Մատչելիության հղումներ

Էր Ռիյադում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչները


ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ իր ռուս գործընկերոջ հետ խոսել է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերի մասին։

«Մենք պայմանավորվեցինք, որ մեր տեխնիկական թիմերն առաջիկա օրերին կհանդիպեն Էր-Ռիյադում՝ կենտրոնանալով մասնակի հրադադարի իրականացման և ընդլայնման վրա», - փոխանցում է Reuters-ը։

Նախօրեին էլ հեռախոսազրույց էին ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում համաձայնել է 30 օրով դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և բանակցություններ սկսել Սև ծովի անվտանգության և ծովում կրակը դադարեցնելու հարցով։ Թրամփը և Պուտինը վերահաստատել են՝ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ջանքերին:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG