Մատչելիության հղումներ

Մոսկվայում ԱՄՆ քաղաքացի է ձերբակալվել իրավապահ մարմնի աշխատակցի հանդեպ բռնության կասկածանքով


Ռուսաստան - Քննչական կոմիտեի ավտոմեքենա, Մոսկվա, արխիվ
Ռուսաստան - Քննչական կոմիտեի ավտոմեքենա, Մոսկվա, արխիվ

«Օգոստոսի 12-ին, գիշերային ժամին ԱՄՆ-ի քաղաքացուն բերել են մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունք խուլիգանական գործողություն կատարելու համար։ Նա հրաժարվել էր անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել, ինչից հետո բռնության է դիմել իրավապահ մարմնի աշխատակցի նկատմամբ», - այսօր ասել է Մոսկվայի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլիա Իվանովան։

Քրեական գործ է հարուցվել։ Իրավապահները պատրաստվում են ԱՄՆ-ի քաղաքացուն մեղադրանք առաջադրել։ Քննչական կոմիտեն մտադիր է դիմել դատարան նրան կալանավորելու միջնորդությամբ։

Մեղավոր ճանաչվելու դեպքում ԱՄՆ-ի քաղաքացուն 5 տարի ազատազրկում է սպառնում։

XS
SM
MD
LG