Մատչելիության հղումներ

Կարա-Մուրզան, Յաշինը և Պիվովարովը խոստանում են շարունակել պայքարել հանուն ժողովրդավարական Ռուսաստանի


Բոննում տեղի է ունեցել Ռուսաստանի և Արևմուտքի միջև կալանավորների վերջին փոխանակման շրջանակներում ազատ արձակված ընդդիմադիր գործիչներ Իլյա Յաշինի, Վլադիմիր Կարա-Մուրզայի և Անդրեյ Պիվովարովի մամուլի ասուլիսը։

Անդրեյ Պիվովարովը արևմտյան երկրներին կոչ է արել հեշտացնել ռուսների մուտքը Եվրոպա։

Նրանք զգուշացրին չհավատալ, որ բոլոր ռուսներն աջակցում են Կրեմլի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա: Երեքն էլ ասացին, որ շարունակելու են պայքարել հանուն ազատ և ժողովրդավարական Ռուսաստանի, ինչպես նաև աշխատելու են ազատություն ապահովելու հարյուրավոր քաղբանտարկյալների համար, որոնք դեռևս պահվում են Ռուսաստանում:

Վլադիմիր Կարա-Մուրզան էլ ասել է, որ ազատ արձակված քաղբանտարկյալները Գերմանիա են մտել ներքին անձնագրերով։ Նա նաև նշել է, որ ո՛չ ինքը, ո՛չ Յաշինը, ո՛չ Պիվովարովը ներման խնդրագիր չեն գրել։ Քաղաքական գործիչը հավելել է, որ նախատեսում է մի օր վերադառնալ Ռուսաստան։

Իլյա Յաշինն ասել է, որ դեմ է փոխանակման ցուցակներում ընդգրկվելուն։ Նա նշել է, որ դա փոխանակում չէ, այլ անօրինական վտարում է երկրից։

«Ես հրապարակավ խնդրեցի ինձ չընդգրկել ոչ մի փոխանակման ցուցակում, ես հրաժարվեցի հեռանալ Ռուսաստանից, դա իմ կռիվն էր, ես պաշտպանեցի իմ ապրելու և աշխատելու իրավունքը իմ երկրի բոլոր դատարաններում, ես մինչև վերջին օրը պայքարել եմ Ռուսաստանում մնալու իմ իրավունքի համար։ հնարավոր համարեք, որ ես դիմեմ Վլադիմիր Պուտինին, ում ես համարում եմ բռնակալ և մարդասպան», - ասել է Յաշինը։

Կարա-Մուրզան ևս հաստատել է, որ ներում չի խնդրել և չի համաձայնել փոխանակմանը։

Փոխանակման արդյունքում նաև ազատ է արձակվել նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևան:

XS
SM
MD
LG