Մատչելիության հղումներ

Բայդենը հաստատում է Գերշկովիչի, Կուրմաշևայի, Ուիլանի և Կարա-Մուրզայի վերադարձը


Սպիտակ տունը հաստատում է, որ մի քանի երկրների հետ այսօր փոխանակվող գերիների թվում են լրագրող Էվան Գերշկովիչը, «Ազատություն» ռ/կ լրագրող Ալսու Կուրմաշևան, նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանը և ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ գործարքը, որն ապահովեց նրանց ազատությունը, դիվանագիտական սխրանք էր: Ընդհանուր առմամբ, ըստ ԱՄՆ նախագահի, բանակցել են Ռուսաստանից 16 հոգու ազատ արձակման շուրջ, այդ թվում՝ Գերմանիայի 5 և Ռուսաստանի 7 քաղաքացիների, որոնք իրենց երկրում քաղբանտարկյալներ են եղել։

«Այս կանանց և տղամարդկանց մի մասը տարիներ շարունակ անարդարացիորեն բանտարկված է։ Նրանք բոլորն էլ կրել են աներևակայելի տառապանքներ և անորոշություն: Այսօր նրանց տառապանքն ավարտվել է», - ասել է Բայդենը՝ շեշտելով, որ կշարունակի աշխատել, որ ամբողջ աշխարհում անօրինական կերպով կալանավորված կամ պատանդ պահված յուրաքանչյուր ամերիկացի վերամիավորվի իր ընտանիքի հետ:

Փոլ Ուիլանը, Էվան Գերշկովիչը և Ալսու Կուրմաշևան այժմ Ռուսաստանից վերադառնում են ԱՄՆ, իր հերթին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա շնորհակալություն է հայտնել այս գործարքին օգնած կողմերին, մասնավորապես՝ Գերմանիային, Լեհաստանին, Նորվեգիային և Սլովենիային, ինչպես նաև Թուրքիային, որ «տարածք է տրամադրել այդ անձանց ԱՄՆ և Գերմանիա անվտանգ վերադարձի համար»:

  • Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրներ սկսել են զանգվածային գերիների փոխանակում: Այն, ինչպես սպասվում է, կլինի իր տեսակի մեջ ամենախոշոր փոխանակումը Սառը պատերազմի ավարտից ի վեր:
  • Bloomberg-ը, Sky News-ը, CNN-ը և արևմտյան այլ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, նշում են, որ փոխանակումն ընթանում է Ռուսաստանում մի քանի քաղբանտարկյալների անհետանալուց հետո: Դա ենթադրությունների տեղիք է տվել, որ նրանք պատրաստ են փոխանակման: Պարզ չէ, թե որ բանտարկյալներն են ներառված փոխանակման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG