ՄԱԿ-ի խաղաղապահները հայտարարել են, թե իսրայելցի զինվորները կրկին կրակ են բացել Լիբանանի հարավում գտնվող իրենց դիտակետերից մեկի ուղղությամբ:
«Ծառայություն իրականացնող զինվորները հեռացել են՝ կրակից խուսափելու համար, անվտանգային իրավիճակը ծայրահեղ բարդ է», - հայտարարել է Խաղաղապահ առաքելությունը, որի կազմում տասը հազար զինվոր կա աշխարհի հիսուն երկրից, այդ թվում՝ 33 զինծառայող Հայաստանից։
Իսրայելական հարվածներից այսօր Լիբանանի հարավում նաև երեք լրագրող է զոհվել։
Բեյրութը կատարվածը պատերազմական հանցագործություն է որակել, Իսրայելի զինուժն առայժմ որևէ կերպ չի արձագանքել։
Իսրայելական ներխուժումը Լիբանանի հարավ սկսվել է անցած ամիս։ Նեթանյահուն հայտարարում է, թե ռազմական գործողության նպատակն է չեզոքացնել Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի զինյալներին, որոնք շուրջ մեկ տարի է՝ այդ տարածքներից թիրախավորում են Իսրայելի հյուսիսային շրջանները։