Մատչելիության հղումներ

Լիբանանի հարավում խաղաղապահներ են վիրավորվել


Լիբանանը հարվածներից հետո, 10-ը հոկտեմբերի, 2024թ․
Լիբանանը հարվածներից հետո, 10-ը հոկտեմբերի, 2024թ․

Իսրայելական ուժերի հարվածից երեկ Լիբանանի հարավում երկու խաղաղապահ է վիրավորվել, երկուսն էլ Ինդոնեզիայից։

«Խաղաղապահների վրա ցանկացած հարձակում միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է», - հայտարարում է խաղաղապահ առաքելությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Թել Ավիվին զգուշացրել է՝ անհանդուրժելի այս միջադեպը չպետք է կրկվի։

Գուտերեշի հայտարարությունից քիչ անց հաղորդվել է խաղաղապահների ուղղությամբ ևս մեկ հարձակման մասին։

BBC-ին, հղում անելով տեղական լրատվամիջոցներին, գրում է ևս երկու վիրավորի մասին։

Իսրայելը միջադեպի մասին մեկնաբանություն դեռ չի տվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG