Մատչելիության հղումներ

Honda-ն և Nissan-ը կարող են միավորվել


Honda և Nissan ընկերությունների համատեղ ասուլիս, արխիվ
Honda և Nissan ընկերությունների համատեղ ասուլիս, արխիվ

Ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող Honda և Nissan ընկերություններն այսօր Տոկիոյում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ հայտարարելով միավորման և միասնական ավտոմոբիլային կորպորացիա ստեղծելու մտադրության մասին։

Բանակցությունների հաջող ընթացքի դեպքում Honda-ն և Nissan-ը միավորման մասին կհայտարարեն 2025 թվականի հունիսին, իսկ միասնական ընկերությունը կսկսի գործել արդեն 2026 թվականի օգոստոսից։ Երկու խոշոր ընկերությունների միավորման գաղափարը պաշտպանում է Ճապոնիայի կառավարությունը, որի ներկայացուցիչների համոզմամբ` այս քայլը հնարավորություն կտա հաղթահարել Nissan ընկերության շուրջ վերջին տարիներին ծագած ֆինանսական ճգնաժամը։

Միավորման դեպքում Honda-Nissan միասնական կորպորացիան կդառնա աշխարհի երրորդ խոշորագույն ավտոմոբիլային կոնցերնը՝ ճապոնական Тoyota-ից և գերմանական Volkswagen-ից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG