Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիր


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը։

«Հուսով եմ, որ այս համաձայնագիրը վերջ կդնի բռնությանը, տառապանքին և ավերածություններին, որոնք ապրում են երկու երկրները», - X-ում գրել է Գուտերեշը։

Երեկ ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են ավարտել Իսրայելի և «Հեզբոլա»-ի «կործանարար հակամարտությունը»։

«Սա նախատեսում է ռազմական գործողությունների մշտական դադարեցում», - ասել է Բայդենը։

Այսօր առավոտյան Reuters-ը հաղորդեց, որ հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին գրինվիչի ժամանակով ժամը 2-ին։

2023-ի հոկտեմբերից Գազայում սկսված պատերազմին զուգահեռ «Հեզբոլա»-ի հետ հակամարտությունը նույնպես սրվեց, միմյանց ուղղությամբ հարվածները այս ամբողջ ընթացքում չէին դադարում։ Երկու ամիս առաջ Իսրայելը Լիբանանում զանգվածային օդային հարձակում սկսեց, պարբերաբար թիրախավորում էր մայրաքաղաք Բեյրութը, սրան էլ հաջորդեց սահմանամերձ հատվածներում Իսրյալելի ցամաքային գործողությունը։ Այս ընթացքում Լիբանանում ավելի քան երեք հազար մարդ սպանվեց, նրանցից շատերը խաղաղ բնակիչներ էին։

XS
SM
MD
LG