«Լիբանանում հրադադարի կնքումից խուսափելու որևէ արդարացում գոյություն չունի», - այսօր հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր պատասխանատու Ժոզեպ Բորելը։
«Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից մշակված հրադադարի առաջարկը փարատում է անվտանգությանը վերաբերող Իսրայելի բոլոր մտահոգությունները։ Կրակի դադարեցումից խուսափելու որևէ արդարացում չկա, որովհետև հակառակ պարագայում Լիբանանը պարզապես կմասնատվի»,-նշել է Բորելը։
Նրա խոսքով, սակայն, Իսրայելի կառավարության որոշ «ծայրահեղական անդամներ ցանկանում են շարունակել կռիվը»։
Reuters-ի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը շուտով կհայտարարեն Լիբանանում «Հեզբոլա»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին: