Մատչելիության հղումներ

Իսրայելն ու «Հեզբոլա»-ն «ընդունել են հրադադարի առաջարկը. Բայդեն

Լրացված

Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկին՝ ավարտել Իսրայելի և «Հեզբոլա»-ի «կործանարար հակամարտությունը», հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ կրակը կդադարի վաղը։

Բայդենը տեղեկացրել է, որ զրուցել է երկու երկրների վարչապետների հետ։ Հնարավոր հրադադարի մասին լրատվամիջոցները գրում էին վերջին օրերի ընթացքում։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է ՝առաջիկա օրերին Նահանգները ևս մեկ անգամ ճնշում կգործադրի Գազայում հրադադարի հասնելու համար։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր ուղերձում տեղեկացրել է՝ Թել Ավիվը պահպանում է ռազմական գործողությունների հնարավորությունը․ - «Եթե «Հեզբոլա»-ն խախտի համաձայնությունը ու զինվի, հարված կհասցնենք»։

Թել Ավիվը հայտարարում է՝ անվտանգության խորհուրդը ձայների 10:1 –ի հարաբերակցությամբ է կողմ քվեարկել հրադադարի առաջարկին

«Հեզբոլա»-ն ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում է ճանաչվել, մինչդեռ ԵՄ-ն նրա միայն զինված թևն է ներառել իր սև ցուցակում, բայց ոչ քաղաքականը։

Մինչ կողմերը հայտարարում էին հրադադարի մասին, Բեյրութը դարձյալ թիրախավորվել է։ Մայրաքաղաքի ուղղությամբ հարվածի մասին գրել է AP գործակալությունը։

Ըստ հրապարակումների՝ համաձայնագրի հիմնական կետերն են Լիբանանից իսրայելական ուժերի դուրս բերումը, երկրի հարավում «Հեզբոլա»-ի ռազմական ներկայության դադարեցումը, առաջարկվել է նաև միջազգային կոմիտե ձևավորել, որն էլ պետք է վերահսկի հրադադարն ու դեռևս 2006 թվականին ընդունված, բայց այդպես էլ ամբողջությամբ չներդրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը։

  • 2023-ի հոկտեմբերից Գազայում սկսված պատերազմին զուգահեռ «Հեզբոլա»-ի հետ հակամարտությունը նույնպես սրվեց, միմյանց ուղղությամբ հարվածները այս ամբողջ ընթացքում չէին դադարում։ Երկու ամիս առաջ Իսրայելը Լիբանանում զանգվածային օդային հարձակում սկսեց, պարբերաբար թիրախավորում էր մայրաքաղաք Բեյրութը, սրան էլ հաջորդեց սահմանամերձ հատվածներում Իսրյալելի ցամաքային գործողությունը։ Այս ընթացքում Լիբանանում ավելի քան երեք հազար մարդ սպանվեց, նրանցից շատերը խաղաղ բնակիչներ էին։
XS
SM
MD
LG