ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները զսպվածության կոչ են անում Իսրայելին և Իրանին։
Շաբաթ օրը իսրայելական հերթական հարվածների ֆոնին Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր պահանջել՝ դատապարտելու Իսրայելի գործողությունները։ Ալժիրը, Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանել են Թեհրանի խնդրանքը։
Անվտանգության խորհուրդը բաղկացած է հինգ մշտական անդամներից՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա։
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ Վաշինգտոնը հետագա էսկալացիա չի ցանկանում և կոչով դիմել է կողմերին։
«Իսրայելին Միացյալ Նահանգների ուղերձը հստակ է՝ մենք միշտ կօգնենք պաշտպանել իր ժողովրդին և տարածքը Իրանից և նրա դաշնակիցներից։ Մեր ուղերձն Իրանին ևս հստակ է՝ եթե որոշի հետագա ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Իսրայելի կամ տարածաշրջանում ամերիկյան անձնակազմի դեմ, լուրջ հետևանքներ կլինեն։ Առանց հապաղելու ինքնապաշտպանական միջոցներ կձեռնարկվեն», - ասել է Թոմաս-Գրինֆիլդը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան, իր հերթին հայտարարել է, որ թեև Արևմտյան Երուսաղեմում Իրանին ամբողջ ուժով փորձում են առճակատման մեջ ներքաշել, բայց այն բացառիկ զսպվածություն է ցուցաբերում։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվեց հոկտեմբերի սկզբից, երբ Իրանը հրթիռներով զանգվածային հարձակում գործեց Իսրայելի վրա: Իսրայելը պատասխան քայլերով սպառնաց։