Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարում է՝ երկու զինվոր է զոհվել իսրայելական հարձակման հետևանքով


Իրանը հայտարարել է, որ երկու զինվոր է զոհվել իսրայելական հարձակման հետևանքով, և հաստատել է, որ մայրաքաղաք Թեհրանի շրջակայքում և երկրի այլ շրջաններում թիրախավորվել են ռազմական օբյեկտները:

Tasnim լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանը կարճատև ընդհատումից հետո վերսկսում է թռիչքները սովորական ռեժիմով։

Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին, որ պայթյուններ են որոտացել Թեհրանում և մոտակա Քարաջ քաղաքում:

Պայթյունների մասին հայտնել են նաև պետական հեռուստատեսությունը և Fars լրատվական գործակալությունը, ինչպես նաև CNN-ը:

Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր «նպատակային և ճշգրիտ» հարձակումն Իրանի վրա՝ ի պատասխան այս ամսվա սկզբին Իսրայելի վրա իրանական հարձակումների, ավարտվել է:

Իսրայելական բանակը թիրախավորել է «հրթիռների արտադրության օբյեկտները», որտեղ, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի, Իրանն արտադրել է այն հրթիռները, որոնք օգտագործվել են Իսրայելի վրա հարձակվելու համար:

Հոկտեմբերի սկզբին Իրանը հրթիռներով զանգվածային հարձակում գործեց Իսրայելի վրա: Դա հաջորդել էր Իսրայելի հայտարարությանը, որ պաշտպանության բանակը , որ «սահմանափակ ցամաքային գործողություններ է իրականացնում հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ» և այդ գործողությունները «հիմնված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա»: Լիբանանում ցամաքային գործողություններին նախորդել էին իսրայելական բանակի զանգվածային ավիահարվածները Լիբանանում գտնվող ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի հետ կապ ունեցող թիրախներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG