Մատչելիության հղումներ

«Հույս կա տեսնելու նոր Սիրիայի սկիզբը»․ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց


Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Գեյր Պեդերսե
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Գեյր Պեդերսե

«Հույս կա տեսնելու նոր Սիրիայի սկիզբը», - հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Գեյր Պեդերսենը, Սիրիայի նոր առաջնորդների հետ Դամասկոսում կայացած հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ Սիրիային նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։

Նախօրեին լրագրողների հետ զրույցում Պեդերսենը նշել է, որ նոր Սահմանադրությունը պետք է նախատեսի նոր սոցիալական պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր սիրիացիների համար, իսկ անցումային շրջանի ավարտից հետո անհրաժեշտ կլինի անցկացնել ազատ ընտրություններ, հաղորդում է "Евроньюс"-ը։

Ներկայում ապստամբների հիմնական ուժը, որը վերահսկում է Սիրիան, «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորում է, որը ձգտում է Սիրիայում ստեղծել իսլամական օրենքներով ղեկավարվող պետություն։ Այս խմբավորումը դաշնակից է մի քանի փոքր զինյալ իսլամիստական խմբավորումների, որոնցից մի քանիսը Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից եկած օտարերկրյա զինյալներից են կազմված:

Իշխող խմբավորումը Սիրիայում ստեղծել է ժամանակավոր վարչակազմ, որը երկիրը կվերահսկի մինչև մարտ, սակայն նոր կառավարիչ Ահմեդ ալ-Շարաան, որ հայտնի է ալ-Ջուլանի անունով, հստակ պատասխան չի տվել, թե ինչպես է տեղի ունենալու անցումը դեպի նոր՝ օրինական կառավարություն, նշում է "Евроньюс"-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG