Մատչելիության հղումներ

«Հեզբոլա»-ն ու Իսրայելը պատասխան հարվածներ են հասցրել միմյանց


Իսրայելի Հայֆա շրջանը հարվածներից հետո, 22-ը սեպտեմբերի, 2024թ.
Իսրայելի Հայֆա շրջանը հարվածներից հետո, 22-ը սեպտեմբերի, 2024թ.

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ անցած գիշեր Լիբանանից հարյուրից ավելի հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածք, որոնց մեծ մասը որսացել են։ Իսրայելը հարձակումների համար մեղադրել է լիբանանյան «Հեզբոլա» խմբավորմանը, որը Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների կողմից ճանաչվել է ահաբեկչական:

Իսրայելի հրշեջ-փրկարարական ծառայություններն աշխատում են հրդեհների մարման ուղղությամբ, որոնք բռնկվել են երկրի հյուսիսային շրջաններում, երեք մարդ վիրավորվել է։

«Հեզբոլա»-ն հայտնել է, որ հարվածի թիրախ է դարձել Հայֆայի շրջանում գտնվող ռազմական գործարանը:

Բացի այդ, անցած գիշեր խմբավորումը հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող Ռամաթ Դավիդ ավիաբազայի ուղղությամբ։ Սա ամենահեռավոր թիրախն է, որը «Հեզբոլա»-ն արձակել է Իսրայելի ներսում՝ անցյալ տարվա հոկտեմբերին իրավիճակը սրվելուց հետո։

  • «Հեզբոլա»-ն իրանամետ խմբավորում է, որը գործում է Լիբանանի իշխանություններից առանձին:
  • Իսրայելի հյուսիսային սահմանին իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ այս շաբաթ «Հեզբոլա»-ն ենթարկվեց աննախադեպ հարձակման, որի ժամանակ պայթեցին զինյալ խմբավորման անդամների կողմից օգտագործվող փեյջերները և walkie talk-երը։ Պայթյունների հետևանքով, ըստ երկրի առողջապահության նախարարության, զոհվել է 37 մարդ, ավելի քան 3 հազար 500 մարդ՝ վիրավորվել:
    Իսրայելի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել միջադեպերին մասնակցությունը։
  • Սեպտեմբերի 20-ին իսրայելական ավիացիան գրոհել է Բեյրութը։ «Հեզբոլա»-ն հաստատել է խմբավորման 16 անդամների, այդ թվում՝ երկու հրամանատարների մահը։
  • Սեպտեմբերի 21-ին Իսրայելը հատուկ իրավիճակ մտցրեց երկրի հյուսիսում՝ Հայֆայից մինչև Լիբանանի հետ սահման։

XS
SM
MD
LG