Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահները կոչ են արել անհապաղ դեէսկալացիա սկսել։
Իսրայելի բանակը երեկ հայտարարել է, որ խոցել է «Հեզբոլա»-ի հարյուրավոր հրթիռային կայաններ։
Լիբանանի անվտանգության աղբյուրները հաղորդել են, որ սա ամենածանր հարձակումն էր անցյալ հոկտեմբերին սկսված ռազմական գործողություններից ի վեր:
Հակամարտությունը զգալիորեն սրվել է այս շաբաթ, երբ «Հեզբոլա»-ը ենթարկվեց աննախադեպ հարձակման, որի ժամանակ պայթեցին զինյալ խմբավորման անդամների կողմից օգտագործվող փեյջերները և walkie talk-երը։ Պայթյունների հետևանքով, ըստ երկրի առողջապահության նախարարության, զոհվել է 37 մարդ ավելի քան 3 հազար 500 մարդ՝ վիրավորվել: