ԱՄՆ-ում և մասամբ ԵՄ-ում ահաբեկչական խմբավորում համարվող «Հեզբոլա»-ն հաստատել է, որ ուրբաթ օրը Բեյրութում Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է իր բարձրաստիճան հրամանատարը և լիբանանցի այլ բարձրաստիճան գործիչներ։
Խոսքը Ռադվանի ստորաբաժանման ղեկավար Իբրահիմ Աքիլի մասին է։
«Հեզբոլա»-ն հաստատել է Աքիլի մահը կեսգիշերից անմիջապես հետո՝ նրան ներկայացնելով «իր գլխավոր առաջնորդներից մեկը»: Ըստ խմբավորման՝ Աքիլը սպանվել է Բեյրութի հարավային Դահիե արվարձանում:
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։
Նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ վիրավորվել է առնվազն 66 մարդ, որոնցից 9-ի վիճակը ծանր է: