Մատչելիության հղումներ

Հարվածներ Խարկովի կենտրոնին, առնվազն 15 խաղաղ բնակիչ է վիրավորվել


Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում ռուսական հարվածներից վնասված տուն, 16-ը նոյեմբերի, 2024թ․
Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում ռուսական հարվածներից վնասված տուն, 16-ը նոյեմբերի, 2024թ․

Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի կենտրոնին, վիրավորվել է առնվազն 15 մարդ, 9-ը հոսպիտալացվել է, հայտարարել է Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նրա փոխանցմամբ, հարվածների հետևանքով կենտրոնական փողոցներից մեկում ոչ բնակելի շենք և ավտոմեքենաներ են հրդեհվել, բնակելի շենքերի ապակիներ են վնասվել։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը Տելեգրամում գրել է, որ հարվածները եղել են հիմնականում խիտ բնակեցված Կիևսկի թաղամասին, տնտեսական շինություններ են հրդեհվել։

Ռուսական բանակը պարբերաբար գնդակոծում է Խարկովի շրջանը։ Հոկտեմբերի կեսերին Ուկրաինայի իշխանությունները հայտարարեցին Խարկովի մարզի Կուպյանսկից, ինչպես նաև հարևան երեք գյուղերից՝ Կոնդրաշովկայից, Պետրոպավլովկայից և Կուրիլովկայից քաղաքացիների պարտադիր տարհանման մասին:

Վերջին անգամ Խարկովը խոշոր հարվածների էր ենթարկվել նոյեմբերի 19-ին, որի հետևանքով 12 մարդ էր վիրավորվել է։

XS
SM
MD
LG