Մատչելիության հղումներ

Օդեսան ու Խարկովը կրկին ենթարկվել են ԱԹՍ-ների ու հրթիռային հարվածների


Խարկով, 17-ը հունվարի, 2024թ․
Խարկով, 17-ը հունվարի, 2024թ․

Օդեսան ու Խարկովը կրկին ենթարկվել են ԱԹՍ-ների ու հրթիռային հարվածների, հաղորդում է ուկրաինական կողմը։

Օդեսայի իշխանությունները փոխանցում են, որ ԱԹՍ հարձակումները տեղի են ունեցել հունվարի 17-ին՝ լուսադեմին։ Առնվազն 3 մարդ վիրավորվել է։

Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովի խոսքով՝ Պրիմորսկի շրջանի շենքերից մեկը զգալի վնասվել է, ավելի քան 100 մարդ տարհանվել է։

Ըստ Ուկրաինայի պաշտպանության ուժերի հարավային հրամանատարության՝ Օդեսայի ափերի մոտ 11 ԱԹՍ է խոցվել։

Հունվարի 16-ի գիշերն էլ հրթիռակոծվել է Խարկով քաղաքը։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ տուժել է 17 մարդ։

«Հակառակորդի հարձակման հետևանքով 17 մարդ վիրավորվել է, մեկ մարդ մահացել է։ Բոլորը քաղաքացիական անձինք են։ Բարբարոսները կռվում են երեխաների, կանանց, ծերերի դեմ։ Ավերվել ու վնասվել է 19 տուն, այդ թվում՝ հիվանդանոց. Ոչնչացվել է 14 ավտոմեքենա»,- հաղորդել է Խարկովի մարզի ոստիկանությունը։

Վերջին շրջանում Ռուսաստանը ուժեղացրել է հարձակումները Խարկովի վրա։ Չնայած քաղաքացիական հրետակոծության ապացույցներին՝ Մոսկվան պնդում է, որ թիրախավորում է միայն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները:

XS
SM
MD
LG