Մատչելիության հղումներ

Խարկովին հարվածի հետևանքով 11-ամյա երեխա է վիրավորվել, 12 տուն վնասվել


Խարկովը հարվածից հետո, 5-ը մայիսի, 2024թ․
Խարկովը հարվածից հետո, 5-ը մայիսի, 2024թ․

Մայիսի լույս 10-ի գիշերը Խարկովի վրա ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 11-ամյա երեխա, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը՝ նշելով, որ Խարկովում 12 տուն է վնասվել։

«Ժամը 03:20-ին օկուպանտները հարվածել են Խարկով քաղաքին։ Երեք առանձնատուն հրդեհվել է։ Մոտավոր 12 բնակելի շենք է վնասվել։ Երկու մարդ վիրավոր է՝ 11-ամյա երեխա և 72-ամյա մի կին։ Այստեղ բացառապես քաղաքացիական ենթակառուցվածքներ ու բնակելի տարածքներ են», - Տելեգրամի իր ալիքում գրել է Սինիգուբովը։

Վերջին շրջանում ռուսական զորքերը ակտիվացրել են հարձակումները Խարկովի և Խարկովի շրջանի վրա։

Չնայած ապացույցներին՝ Մոսկվան լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր հերքում է քաղաքացիական անձանց թիրախավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG