Ուկրաինական Խարկով քաղաքում գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածների հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 12-ը՝ վիրավորվել, ապրիլի 4-ին հայտնել են տեղական իշխանությունները:
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը Տելեգրամում գրել է, որ քաղաքը ենթարկվել է առնվազն չորս զանգվածային անօդաչու սարքերի հարձակումների. իր տվյալներով՝ դրանք իրականացվել են ինչպես մասնավոր, այնպես էլ բազմաբնակարան շենքերի վրա։ Նրա հաղորդմամբ՝ զոհերից երեքը փրկարարներ են, նրանք զոհվել են դեպքի վայրում երկրորդ հարվածի ժամանակ:
Հաղորդվում է, որ Խարկովում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվել է շտապօգնության երեք մեքենա:
ԱՄՆ-ում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը ապրիլի 3-ին գրել է, որ Ռուսաստանը կարող է ուժեղացնել անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածները Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքի, մասնավորապես էներգետիկ ցանցի դեմ՝ ճնշելու ուկրաինական հրամանատարությանը հակաօդային պաշտպանության համակարգերը տեղակայելու առաջնագծից հեռու։