Մատչելիության հղումներ

Հաջիզադե․ «Ֆրանսիան ցանկանում է է՛լ ավելի սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ»


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադե, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադե, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունը, որով պաշտոնական Փարիզը կոչ է անում երկրի քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջան այցելություններից՝ կամայական ձերբակալություններից խուսափելու համար։

«Վճռականորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Եվրոպական հարցերի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունը», - APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ «Ֆրանսիայի նման անհիմն ու կողմնակալ որոշումը վկայում է այն մասին, որ այդ երկիրը ցանկանում է է՛լ ավելի սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ»։

XS
SM
MD
LG