Մատչելիության հղումներ

Գյումրվա փրայմըրիզին մասնակցելու 9 հայտ է ներկայացվել


Գյումրիի քաղաքապետարանի շենքը
Գյումրիի քաղաքապետարանի շենքը

9 թեկնածու է ցանկացել մասնակցել Գյումրվա փրայմըրիզին։ Երեկ ՔՊ վարչության նիստում թեկնածուները ներկայացրել են, թե ինչու են որոշել առաջադրվել։

«Ազատության» հետ զրույցում Գյումրիում համայնքապետի պաշտոնակատարի հավակնողներն ասացին, որ այսօր ևս ՔՊ վարչությունում քննարկման են մասնակցելու։

Ովքեր են հայտ ներկայացրած թեկնածուները

Մասնակցության հայտ են ներկայացրել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ վարչապետի տիկնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, ՔՊ ավագանու անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Գյումրիի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը, երգիչ Արտյոմ Թումանյանն ու բլոգեր Դավիթ Քալաշյանը։

Այսօր երեկոյան ՔՊ վարչությունը կհրապարակի, թե նրանցից ովքեր կմասնակցեն դեկտեմբերի 8-10-ն անցկացվելիք փրայմըրիզին։

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG