Մատչելիության հղումներ

Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կկայանան նախնական ընտրություններ


Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կկայանան նախնական ընտրություններ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կխնդրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, համակիրների, համախոհների շրջանակից, որ առաջադրվեն թեկնածուներ, այդ թեկնածուներին քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք», - ասաց նա։

Դրանից հետո ոչ բոլոր գյումրեցիների շրջանում քվեարկություն է լինելու, և հաղթած թեկնածուն կնշանակվի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը ամենայն հավանականությամբ, Փաշինյանի խոսքով, կլինի ՔՊ-ի թեկնածուն հետագա ընտրություններում։

Վարչապետն ասաց նաև, որ առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում է քաղաքապետի ԺՊ նշանակելու։

Ավելի քան մեկ ամիս Գյումրին անիշխանության է մատնված։ «Բալասանյան» դաշինքի հրաժարականից անմիջապես հետո Հայաստանի իշխող ուժը հայտարարեց, թե պատրաստվում է արտահերթ ընտրությունների, ապա այլ տարբերակներից սկսեց խոսել։ Որպես քաղաքապետի թեկնածու ՔՊ-ն սկզբում հայտարարեց Կարեն Սարուխանյանի թեկնածության մասին։ Սակայն, թմրանյութերի պատմությունից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ ՔՊ-ն փոշմանել է և Կարեն Սարուխանյանի փոխարեն Գյումրիի քաղաքապետի այլ թեկնածու է առաջադրելու։

XS
SM
MD
LG