Մատչելիության հղումներ

Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է Գյումրու փրայմրիզին


Կարեն Սարուխանյան, արխիվ
Կարեն Սարուխանյան, արխիվ

Գյումրու ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմրիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։

Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ երեկոյան, մասնավորապես, գրել է, որ ինքնաառաջադրման համար հաշվի է առել գյումրեցիներից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը։

Փրայմրիզը նախատեսված է դեկտեմբերի 8-10-ը, թե ինչ մեխանիզմով է այն անցկացվելու, դեռ չի հստակեցվում։

Ավելի քան մեկ ամիս Գյումրին անիշխանության է մատնված։ «Բալասանյան» դաշինքի հրաժարականից անմիջապես հետո Հայաստանի իշխող ուժը հայտարարեց, թե պատրաստվում է արտահերթ ընտրությունների, ապա այլ տարբերակներից սկսեց խոսել։ Որպես քաղաքապետի թեկնածու ՔՊ-ն սկզբում հայտարարեց հենց Սարուխանյանի թեկնածության մասին։ Սակայն, թմրանյութերի պատմությունից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ ՔՊ-ն փոշմանել է և Կարեն Սարուխանյանի փոխարեն Գյումրիի քաղաքապետի այլ թեկնածու է առաջադրելու։

ՔՊ-ի նախաձեռնած փրայմրիզին մասնակցելու մասին հայտարարել են վարչապետի տիկնոջ ազգական՝ նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, պատգամավոր Դավիթ Առուշանյանը, գործող ավագանու անդամ Շավարշ Արամյանը, երգիչ Արտյոմ Թումանյանը։

XS
SM
MD
LG