Մատչելիության հղումներ

Գիշերն իսրայելական հարվածներից Գազայի հատվածում 23 մարդ է սպանվել․Պաղեստինի ԱՆ


Գազան հարվածներից հետո, 24-ը մարտի, 2025թ․
Գազան հարվածներից հետո, 24-ը մարտի, 2025թ․

Գիշերն իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում 23 մարդ է սպանվել, հայտնում են Պաղեստինի առողջապահության նախարարությունից։

Մահացածների թվում երեք երեխաներ են և նրանց ծնողները, նրանք Խան Յունիսում էին։

Երեկ Գազայի հատվածում իր ավտոմեքենայում իսրայելական հարվածից սպանվել է նաև Խուսամ Շաբաթը, որին «Ալ-Ջազիրան» համարում էր իր թղթակիցը։

Շաբաթը ԱՄՆ-ի և ԵՄ կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ի դիպուկահարներից էր, հայտնում է AFP-ն՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության գերատեսչությանը։

Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր, մեկ շաբաթում Գազայում ավելի քան 730 մարդ է մահացել։ Իսրայելը պահանջում է անհապաղ ազատ արձակել 58 պատանդներին։ «Համաս»-ը պնդում է՝ միայն այն դեպքում, եթե լիակատար հրադադար լինի ու Իսրայելի զորքերը դուրս գան Գազայի հատվածից։

XS
SM
MD
LG