Մատչելիության հղումներ

Գեներալ Կիրիլովի սպանության գործով Ինգուշեթիայի երկու քաղաքացի է ձերբակալվել


Իգոր Կիրիլով, արխիվ
Իգոր Կիրիլով, արխիվ

Ռուսաստանի Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը սպանության գործով Ինգուշեթիայի երկու քաղաքացի է ձերբակալվել։

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ տղամարդիկ, որոնց անունները չեն հրապարակվում, ձերբակալվել են Սիբիրում: Նրանք այժմ գտնվում են կալանքի տակ՝ ոստիկաններին չենթարկվելու և մանր խուլիգանության համար։ Նախատեսվում է հունվարի վերջին նրանց տեղափոխել Մոսկվա՝ քննչական գործողությունների համար։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ մինչ Կիրիլովի սպանությունը ձերբակալվածները բնակարաններ են վարձել Մոսկվայի մարզում հանցագործության ենթադրյալ հեղինակի՝ Ուզբեկստանի քաղաքացի Ահմադ Կուրբանովի համար։ Կիրիլովի սպանությունից հետո նրանք մեկնել են Սիբիր։

Կիրիլովն իր օգնականի հետ սպանվել է 2024-ի դեկտեմբերի 17-ին՝ իր շենքի շքամուտքի մոտ կայանած սկուտերին ամրացված ռումբի պայթյունից։ Մեկ օր անց Մոսկվան ձերբակալել է Կուրբանովին, ով խոստովանել է, որ ուկրաինական ուժերի հրահանգով է ռումբը տեղադրել և պայթեցրել։ Ըստ Անվտանգության դաշնային ծառայության՝ 29-ամյա երիտասարդին ուկրաինական հատուկ ծառայությունները խոստացել են 100 հազար ԱՄՆ դոլար պարգևատրում և Եվրամիության երկրներից մեկում ապրելու հնարավորություն: Կուրբանովին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում:

XS
SM
MD
LG