Մատչելիության հղումներ

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի ՏԿԵ նախարար


Դավիթ Խուդաթյան, արխիվ
Դավիթ Խուդաթյան, արխիվ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խուդաթյանը Արմավիրի մարզպետ էր նշանակվել 2024-ի հունվարին՝ մարզում պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարական աշխատանքներից վարչապետի դժգոհություններից հետո, երբ պաշտոնից ազատվեց Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը։

Իսկ Սանոսյանը պաշտոնը լքեց օրեր առաջ՝ կրկին Փաշինյանի դժգոհությունից հետո․ վարչապետը կառավարության նոյեմբերի 15-ի նիստում խիստ և կտրուկ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ շեշտելով՝ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում, իսկ իր համբերության բաժակը լցվել է։ Ավելի ուշ Փաշինյանը պարզաբանեց՝ խնդրել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։

XS
SM
MD
LG