Բաքվի Նասիմի շրջանային դատարանի շենքի մոտից մի խումբ ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ նշելով, որ դատարնու այսօր մեկնարկել է ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերիմլիի դեմ դատավարությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, նիստը մեկնարկել է լարված պայմաններում, ոստիկանությունն արգելափակել է դատարանի շենքի մուտքերը՝ թույլ չտալով Քերիմլիի աջակիցներին դատարանի դահլիճ մտնել, բերման է ընթարկվել 6 ակտիվիստ։
Ոստիկանությունը չի մեկնաբանել նրանց ձերբակալությունը։
«Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Քերիմլիի դեմ քրեական գործ է հարուցվել զրպարտության և վիրավորանքի հոդվածով՝ նախկին կուսակցի հայցի հիման վրա, ինչը ընդդիմադիր գործիչը «քաղաքական պատվեր» է որակել։