Ադրբեջանում միացյալ ընդդիմությունը կոշտ քննադատել է իշխանություններին և պահանջել դադարեցնել կտտանքները ազատազրկված ակտիվիստների նկատմամբ:
Ըստ փաստաբանների, իրավապահները նախօրեին դաժան բռնությունների են ենթարկել Ադրբեջանի Ժողովրդական ճակատի ակտիվիստ, կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի թիկնապահ Նիյամադին Ահմեդովին: Կալանավորված ակտիվիստը հարազատներին պատմել է, որ իրեն գիշերով տեղափոխել են այլ վայր և տասներկու ժամ ծեծել ու խոշտանգել:
«Սա նախագահ Ալիևի տված ցուցումների արդյունքն է»,- հայտարարում է ընդդիմությունը` հիշեցնելով` շաբաթներ առաջ դեռ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե ընդդիմությունը «թշնամի է և դավաճան»: