Ադրբեջանի միացյալ ընդդիմությունը՝ Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, նոր հանրահավաք է նախաձեռնել՝ արտահերթ ընտրությունների, քաղբանտարկյալներին ազատ արձակելու և ղարաբաղյան հարցը կարգավորելու պահանջով:
Ցույցը, ըստ ընդդիմության, տեղի կունենա երկու շաբաթից՝ սեպտեմբերի 28-ին։ Կառույցի համակարգող խորհրդի անդամ, Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի խոսքով, իրենք այդ մասին արդեն դիմում են ներկայացրել Բաքվի իշխանություններին:
Ադրբեջանական ընդդիմության վերջին, արտոնված հանրահավաքը տեղի էր ունեցել հունվարի 19-ին: Բազմահազարանոց այդ ցույցից հետո, մինչ օրս, քաղաքային իշխանությունները ընդդիմության որևէ միջոցառում չեն արտոնել, ոստիկանները, ցրել են հանրահավաքները՝ բերման ենթարկելով ցուցարարներին: