Մատչելիության հղումներ

Ապօրինի գույքի հերթական գործով դատարանի վճռով պետությանը կվերադարձվի շուրջ 200 հազար դոլար


Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացվել է հերթական վճիռը՝ պետությանը կվերադարձվի շուրջ 200 հազար դոլարին համարժեք դրամ:

Հաղորդագրության համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանի երեկվա վճռով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության եկամուտների և ծախսերի ծրագրավորման և մոնիթորինգի բաժնի նախկին գլխավոր մասնագետ Նաիրա Տեր-Ստեփանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 79 մլն դրամ։

Դատախազությունն այլ մանրամասներ չի փոխանցում:

XS
SM
MD
LG