Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ նախատեսվում է մեծահարուստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 1 միլիարդ 286 միլիոն դրամ, 264 հազար դոլարի պահանջի իրավունք, երկու անշարժ գույք, բաժնեմասեր:
Հակակոռուպցիոն դատարանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով երկրորդ վճռի մասին հաղորդում է ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքը: