Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացվել է հերթական վճիռը՝ պետությանը կվերադարձվի շուրջ 200 հազար դոլարին համարժեք դրամ:
Հաղորդագրության համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանի երեկվա վճռով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության եկամուտների և ծախսերի ծրագրավորման և մոնիթորինգի բաժնի նախկին գլխավոր մասնագետ Նաիրա Տեր-Ստեփանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 79 մլն դրամ։
Դատախազությունն այլ մանրամասներ չի փոխանցում: