Մատչելիության հղումներ

Մոսկվան Թբիլիսիին առաջարկում է հավասարության սկզբունքով կարգավորել հարաբերությունները Սուխումիի և Ցխինվալիի հետ


Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Վրաստանի կառավարությունը «դասեր է քաղել հանցավոր արկածախնդրությունից», այսպես է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն արձագանքել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հնարավոր հետկանչման մասին հարցին։

Комсомольская правда-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք «Աբխազիայի և Ցխինվալի վերադարձը տարածաշրջան» (Վրաստան), ինչպես վերջերս Իրակլի Կոբախիձեն է հայտարարել, կարող է իրականություն դառնալ, դիվանագետն ասել է, որ ինքնահռչակ հանրապետություններն իրենց «ինքնիշխան ընտրությունը կատարել են դեռևս 2008-ին, այն բանից հետո, երբ Սաակաշվիլիի ռեժիմը փորձեց ուժով մեկին վերադարձնել Վրաստան և մյուսին սպառնաց նմանատիպ գործողություններով»:

«Ինչպես հասկանում ենք, վրացական իշխանությունները դաս են քաղել այս հանցավոր արկածախնդրությունից և նպատակ ունեն Աբխազիան ու Հարավային Օսիան վերադարձնել խաղաղ ճանապարհով», - ասել է Գալուզինը՝ պնդելով, որ Թբիլիսիի հարաբերությունների կարգավորումը Վրաստանից անջատված Սուխումիի և Ցխինվալիի հետ «հնարավոր է իրավահավասարության սկզբունքի հիման վրա՝ մեկը մյուսի շահերը հաշվի առնելով»։

XS
SM
MD
LG